Free Hugs. Երևանում անցորդներին կառաջարկեն գրկախառնվել

Երևանում կանցկացվի գրկախառնությունների Free Hugs միջոցառումը, որի մասնակիցները դուրս կգան քաղաքի փողոցներ և կառաջարկեն անծանոթ մարդկանց գրկախառնվել:

Միջոցառումը կանցկացվի փետրվարի 10-ին Ազատության հրապարակում: Շարժման մասնակիցները կհավաքվեն Հովհաննես Թումանյանի արձանի մոտ Երևանի ժամանակով 14:30-ին:Free Hugs. Երևանում անցորդներին կառաջարկեն գրկախառնվել

Շարժումը հիմնել է ավստրալացի Խուան Մանը 2004-ին: Շարժումը միջազգային ճանաչում ստացավ 2006-ին՝ ավստրալական Sick Puppies ռոք խմբի երաժշտական տեսահոլովակի շնորհիվ, որը հրապարակվել էր YouTube-ում:

http://PanARMENIAN.Net