Բարեգործական համերգ Mezzo-ում՝ լեյկոզով հիվանդ 7-ամյա աղջկա բուժման համար

Փետրվարի 18-ին` ժամը 16:00-ին, Mezzo Classic House-Club-ում կկայանա The Band/Armenia-ի, GOGHT-ի եւ Nick Egibyan & Black Band-ի համատեղ բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի 7-ամյա Զարուհի Բալյանին:

2016 թվականին փոքրիկի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստոմային լեյկոզ: Զարուհին դժվար ուղի է անցել, սակայն հաղթել է հիվանդությանը: Եւ այժմ երեխայի առողջական վիճակը կայուն պահելու համար անհրաժեշտ է ՊՈՒՐԻ-ՆԵՏՈԼ դեղամիջոցը: Դեղորայքի ընդունման ժամկետը երկարատեւ է՝ մոտ 2 տարի: Համերգից ստացված ողջ հասույթն օգտագործվելու է դեղամիջոցը գնելու նպատակով:

Armtimes.com