Տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին բոլոր սիրահարների տոնի առթիվ հրապարակել է Վանա լճի լուսանկարը


Ռոսկոսմոսի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին փետրվարի 14-ին նշվող տոնի՝ Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրվա առթիվ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից:

Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Լիճը սրտաձև է:

«Շնորհավորում եմ բոլորին՝ Սուրբ Վալենտինի առթիվ: Մոլորակի բնակիչների համար իբրև նվեր ահա այսպիսի լուսանկար է պատրաստել հայտնի Վանա լիճը»,- գրել է տիեզերագնացը:

Վանա լիճն աշխարհի ամենամեծ սոդայաջուր լիճը և աշխարհում չորրորդ չցամաքող անարտահոսք լիճը։ Նշենք, որ ավելի վաղ Ռյազանսկին տիեզերքից հրապարակել էր Երևանի ու Սևանա լճի լուսանկարները: