Ի՞նչ ֆիլմ դիտել հանգստյան օրերին. խորհուրդ է տալիս Նունե Այլանջյանը

Երբեմն լավ ֆիլմերի սիրահարներն ուղղակի ժամանակ չունեն հետևելու կինոարտադրության նորույթներին ու հույսները դնում են կինոթատրոններում ընթացող ֆիլմերի վրա, սակայն համաշխարհային կինոինդուստրիան նախորդ տարի հասցրեց մի լավ ուրախացնել կինոմաններին:

Եթե ժամանակ չունեք փորփրելու կինոպորտալներն ու ծանոթանալու ամենառեյտինգային ֆիլմերին, ապա ահա այն ֆիլմերի եռյակը, որն առաջարկում է դիտել լուրերի մեկնաբան, TechnoBlog-ի հեղինակ և վարող Նունե Այլանջյանը:

3."What Happened to Monday" կամ "Тайна 7 сестёр"

Թոմմի Վիրկոլայի այս ֆիլմը բոլոր նրանց համար է, ովքեր հոգնել են միանման սյուժեներից ու թվում է ոչնչից այլևս չեն զարմանա: Սա այդ դեպքը չէ: Ֆիլմում, իհարկե նորից արծարծվում է աշխարհը փրկելու թեման, սակայն ոչ թե ինչ-որ աղետից, այլ՝ հենց մարդկանցից: Մոլորակը փրկելու համար մշակվում է սարսափելի նախագիծ, որի զոհը դառնում են նաև յոթ քույրերը: Կհաջողվի՞ նրանց ողջ դուրս գալ այս պատմությունից, կիմանաք դիտելով ֆիլմը:

2."Wonder" կամ "Чудо"

Հանգստյան օրերին դիտելու ամենահարմար ֆիլմը, որը բարության ու գթասրտության իսկական աղբյուր է: Փոքրիկ Օգգիի մասին պատմող ֆիլմում ականատես ենք լինում իրական հերոսության ու հաղթանակի ու ևս մեկ անգամ համոզվում, որ արտաքինը կարող է լինել խաբուսիկ ու թաքցնել մի ամբողջ տիեզերք: Եթե հուզվելու հավես ունեք, դիտեք:

1.Three Billboards Outside Ebbing, Missouri կամ Три билборда на границе Эббинга, Миссури

 Օսկարի միանգամից յոթ անվանակարգերում ներկայացված այս զիլ ֆիլմը կստիպի ձեզ նյարդայնանալ, զայրանալ, հուզվել ու ժպտալ: Էմոցիաների այս ամբողջական փաթեթը ձեզ տրվում է միանգամայն անվճար: Ֆիլմը պատմում է սարսափելի հանցագործության մասին, որի մասին երևի բոլորը մոռանային, եթե չլիներ սուպերկին Միլդրեդը, որի մտահղացման շնորհիվ ամբողջ քաղաքը իրար է խառնվում: