Օլիմպիական խաղերին ավտրալացի մեկնաբանի մեկնաբանությունը չինացիների հասցեին սկանդալի պատճառ է դարձել

Ավստրալացի սպորտային մեկնաբանին եւ Օլիմպիական խաղերի նախկին մասնակից Ջեքի Քուփերին քննադատել են չինացիներին միանման է անվանելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յոթերորդ ալիքի եթերում մեկնաբանելով լեռնադահուկային ակրոբատիկայի մրցումը՝ Քուփերը նկարագրել է չինացի մարզիկի ոճը. «Լավ ցատկ, կրկնակի թեքում, կրկնակի գլուխկոնծի: Այդքան էլ դժվար չէ, ամեն ինչ լավ է արվել, լավ վերահսկում»,- նշել է նա: Դրանից հետո նա արտահայտություն է արել, որը շատերին կարող էր ռասիստական թվալ. «Շատ չինական ձեւով է: Նրանք բոլորը միանման տեսք ունեն: Դժվար է ասել, թե ով ով է»: Նրա մեկնաբանությունից պարզ չէ՝ նա տեխնիկայի մասին է խոսքում, թե մարզիկի: Ինքը՝ Քուփերը, ավելի ուշ պարզաբանել է, որ իսկապես խոսել է չինացի մարզիկի թռիչքի մասին, այլ ոչ թե՝ հենց նրա:

News.am