2018-ին Տավուշը նախատեսում է 135.000 զբոսաշրջիկ հյուրընկալել

2018 թվականին Տավուշի մարզում նախատեսվում է 135.000 զբոսաշրջիկ հյուրընկալել: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Նրա խոսքով՝ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականին կազմել է 120.000 մարդ, ինչը 25.000-ով կամ 26,3%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:

Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017 –ին կազմել է 13,7 մլրդ դրամ՝ 2016-ի 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39,7 մլրդ դրամ՝ 2016-ի 41,3 մլրդ դրամի դիմաց:

Առևտրաշրջանառությունը կազմել է 33,5 մլրդ դրամ՝ 2016-ի 29,7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14,1 մլրդ դրամ՝ 2016-ի 10,7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17,3 մլրդ դրամ՝ 201-ի 12,5 մլրդ դրամի դիմաց:

PanARMENIAN.net