Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը

Վրաստանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության էսկալացիային: Minval.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մարնեուլիում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:

Երբ հանդիպման երիտասարդ մասնակիցներից մեկը հիշեցրել է Վրաստանի նախագահին, որ այսօր Ադրբեջանում հիշում են «Խոջալուի ցեղասպանության» զոհերին եւ խնդրել նրան հարգել զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ, Մարգվելաշվիլին անտեսել է այդ խնդրանքը: Աղբյուրի համաձայն՝ «զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ չի հարգվել, բայց պատասխանելով հարցին Մարգվելաշվիլին ասել է, որ հետեւում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ զարգացումներին»:

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Հիշեցնենք, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է:

Armtimes.com