Թիմատիի թիկնապահները փորձում են 180 հազար դոլար «կորզել» հայազգի տաքսու վարորդից՝ ռեփերի Mecedes Gelandewagen-ին պատճառած վնասի համար

Օրերս Մոսկվայում ռեփեր Թիմատիին պատկանող Mercedes Gelandewagen-ը հայտնվել էր վթարի մեջ ու հրկիզվել Մոսկվայի կենտրոնում։ Ինչպես երևում է կադրերում, Gelandewagen-ը բախվել էր Volkswagen-ի, որը վարում էր տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանը, ու մի քանի վայրկյանից հրկիզվել էր։

«Վեստին» հայտնում է, որ տաքսի ծառայության ներկայացուցիչը , որը նույնպես ազգությամբ հայ է (Մարտիրոսյան), հայտնել է, որ վթարի օրը Gelandewagen-ի ուղևորները մոտեցել են տաքսու սեփականատիրոջ որդուն, որը դեպքի վայր էր ժամանել ու նրանից պահանջել փոխհատուցել մեքենային պատճառված վնասը՝ գրեթե 10 մլն ռուբլու չափով (180 հազար դոլար)։

Հաջորդ օրը երիտասարդին զանգահարել էր մի տղամարդ, ներկայացել որպես Թիմատիի թիկնազորի ղեկավար ու նորից պահանջել փոխհատուցում՝ այս անգամ 5-10 մլն ռուբլու չափով։

Ի դեպ, վթարից անմիջապես հետո տաքսու վարորդի դեմ ադմինիստրատիվ արձանագրություն էր կազմվել այն բանի համար, որ նա ճանապարհը չէր զիջել տրանսպորտային միջոցին, որը երթևեկության արտոնյալ իրավունքից է օգտվում։ Տաքսու վարորդի համար 500 ռուբլու տուգանք է նշանակվել։ Ալթունյանի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը։

News.am Style