Սահմանվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց

 Մարտի 6-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույցը:

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամանակացույցն այսպիսին է.

2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու հակավարակային դեղերը (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, hակավիրուսային, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր);

2018 թվականի հուլիսի 1-ից՝ ներարկման համար նախատեսված դեղերը;

2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր

Mediamax.am