Մշակութային Ալիքի մրցանակաբաշխության խորհրդանիշը այս անգամ նուռն է

Ամենամյա մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը,որի մտահաղացումը առաջացել է Մշակութային A21TV հեռուստաընկերությունում, արդեն 4-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ երիտասարդների ,որոնք կոչված կլինեն մեկ նպատակի:


Արդեն ավանդական դարձած մրցույթը այս անգամ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հաղթողների և բոլոր մասնակիցների համար,որոնց փակագծերը հեղինակ՝ Արթուր Հակոբյանը չի ցանկանում դեռ բացել:

Մրցույթը այս տարի ներառում է ՝ կինոարվեստը,երգարվեստը հագուստի մոդելավորումը,թատերական արվեստը և կերպարվեստը: Մրցույթի հայտագրման մեկնարկը տրված է, որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ ազգային պատկանելիությունից, սակայն տարիքային սահմանափակմամբ ( 16-35):

http://www.armculturaltv-award.cf/-ում կարող եք լրացնել մասնակցության հայտը:

Մշակութային ալիքի գրաֆիկական բաժինը,որպես մրցույթի սիմվոլ ընտրել է նուռը,որը կխորհրդանշի բոլոր այն արվեստի բնագավառները ,որոնք կմրցեն մրցույթի ընթացքում:

Մրցույթը կմեկնարկի շուտով և ինչպես միշտ կտարբերվի մյուս բոլոր փառատոններից: