Ճապոնիայում ստեղծել են սխտորից «սուրճի» բաղադրատոմսը

Ճապոնիայում ըմպելիք են ստեղծել, որը համով եւ տեսքով սուրճի է նման, սակայն սխտորից է արտադրվում, հայտնում է Japan Today պարբերականը:

Ըմպելիքի գաղափարը Աոմորի պրեֆեկտուրայի 74-ամյա բնակիչ Եկիտոմո Սիմոտաիի մոտ ծագել է դեռեւս 30 տարի առաջ, երբ նա սրճարանի տեր էր: Մի անգամ նա ստիպված էր սխտորից սթեյք պատրաստել եւ միաժամանակ հաճախորդներին սպասարկել, ինչի պատճառով չի հասցրել հետեւել պատրաստմանը եւ այն խարկել է: Նա մանրացրել է այրված սխտորը, ավելացրել տաք ջուր եւ հայտնաբերել, որ ստացված խմիչքը համով տաք սուրճ է հիշեցնում:

Թոշակի անցնելուց հետո ճապոնացին մտաբերել է սխտորի ըմպելիքի մասին եւ որոշել փորձը կրկնել: Բազմաթիվ փորձերից հետո նրան հաջողվել պահանջվող արդյունքի հասնել՝ սխտորը խարկելով էլեկտրական վառարանում եւ սառելուց հետո մանրացնելով:

«Իմ ըմպելիքը, հավանաբար, աշխարհում առաջինն է, այն կոֆեին չի պարումակում, ուստի հարմար է հղի կանանց եւ նրանց, ովքեր սիրում են գիշերները սուրճ խմել»,- ասել է Սիմոտաին:

NEWS.am