Թաիլանդում տրանսվեստիտը թալանել է ռուս զբոսաշրջիկի

Թաիլանդի հարավում գտնվող Պատայա զբոսաշրջային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա տրանսվեստիտ Սակդու Նուչվոնգին, որն իր տրանսգենդեր ընկերուհու հետ կասկածվում է ռուս զբոսաշրջիկի թալանելու մեջ, գրում է The Bangkok Post-ը։

Զույգը ծանոթացել է բարում նստած ռուս տղամարդու հետ, ինչից հետո նրանք 3-ով հյուրանոց են գնացել: Օգտվելով նրանից , որ զբոսաշրջիկը լոգասենյակ է գնացել՝ նրանք գողացել են զբոսաշրջիկի զարդերը:

Տուժածը գողության մասին իմացել է միայն առավոտյան՝ երբ անցել է հարբացությունը։ Ընդհանուր առմամբ, վնասը գնահատվել 150 հազար բատ (250.000 ռուբլի):

Տուժածի վկայության շնորհիվ` ոստիկանությանը հաջողվել է նրանցից մեկին գտնել տեսահսկման տեսախցիկների միջոցով: Հարցաքննության ժամանակ Սակդու Նուչվոնգը պատմել է, որ գումարն իրեն անհրաժեշտ էր սեռափոխման վիրահատություն անելու համար:

AYSOR.am