Ջիգարխանյանը՝ կնոջ մասին. Նա փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին

Արդեն մի քանի օր շարունակ ռուսական ԶԼՄ-ները հակասական հաղորդագրություններ են տարածում հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի և նրա շուրջ իրադարձությունների մասին:
Նախ լուրեր տարածվեցին, որ Ջիգարխանյանին առևանգել են (այդ մասին դիմում էր ներկայացրել նրա կինը), հետո պարզվեց, որ 82-ամյա դերասանը հիվանդանոցում է, սակայն կտրականապես հրաժարվում է տեսնել կնոջն ու գող է անվանում նրան:
Արմեն Ջիգարխանյանը պատմել է, թե ինչ է կատարվում իր կյանքում, հայտնում է ntv.ru-ն:
Ըստ դերասանի, նրա երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:
«Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:
Ռոմանովսկայան, առանց ամուսնուն իրազեկելու, այնպիսի ներկայացումներ էր թողարկում, որոնց գեղարվեստական ղեկավար Ջիգարխանյանը հավանություն չէր տվել: Հերթական խաբեության բացահայտումից հետո էլ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատթարացել:
Նշվում է, որ վիճակը բարդ է, քանի որ ոչ միայն թատրոնը, այլև ամբողջ ունեցվածքը Ջրգարխանյանը կնոջ անունով է ձևակերպել, և ապահարզանի դեպքում ցավոտ որոշում կարող է կայացվել:
Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

PanARMENIAN.net